Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» պայքարը շարունակում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:
Արտագնա խաղում 5:2 հաշվով ջախջախելով Դանիայի «Նորդշելանդին»՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք նվաճեց: Իսկ թե ո՞ր տեղով «Շախտյորը» կանցնի փլեյ-օֆֆ, հայտնի կդառնա միայն «Յուվենտուսի» հետ Դոնեցկում կայանալիք խաղից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ