Լրահոս
Օրվա լրահոսը

53-ամյա բանվորը վայր է ընկել «Քարամյանի շենքերից» եւ մահացել

Նոյեմբեր 21,2012 10:52

Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, նրա նախընտրական ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքների համար կառուցվող շենքերից մեկում նոյեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեում կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ, 1959 թվականին ծնված Հոփան Աբրահամյանը։ Վերջինիս «տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ անմիջապես տեղափոխել են «Արթմեդ» բժշկական կենտրոն, սակայն երեկոյան կողմ նա մահացել է։ Ոստիկանությունից տեղեկացանք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ ՀՀԿ-ից այս անգամ դեպքը կոծկելու փորձ չէր արվել կամ էլ չէին հասցրել։

Երբ դեպքի օրը զանգահարեցինք ծրագրի ղեկավար, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին, նա անգամ տեղյակ չէր կատարվածից։ Խնդրեց ավելի ուշ զանգել, որպեսզի խոսի շինարարությունն իրականացնող կազմակերպության հետ։ Երբ ավելի ուշ զանգահարեցինք, Քարամյանը հաստատեց կատարվածը։ «Ցավում եմ, շատ եմ ցավում, շատ հմուտ աշխատող էր»,- ասաց նա։

«Էյջ դի էյ» շինկազմակերպության տնօրենի հետ խոսելով, Քարամյանը պարզել էր, որ դեպքը տեղի է ունեցել «անզգույշ շարժման հետեւանքով»։ «Հարթ մակերեւույթի վրա է կանգնած եղել, ինչից հետո մոտ 4-5 մետրից վայր է ընկել»,- ասաց փոխնախարարը։ Փոխհատուցելո՞ւ եք ընտանիքին՝ հարցրինք նրան։ «Հասկանում եք, ես այստեղ ընդամենը պատվիրատու եմ։ Փոխհատուցման հարցով պետք է զբաղվի շինարարական կազմակերպությունը, քանի որ իրենց աշխատողն է եղել։ Եթե ինչ-որ ձեւ ունենամ, անպայման կհորդորեմ, որպեսզի փոխհատուցեն։ Հասկանալի է, որ մարդու կյանքը ոչ մի բանով չես փոխհատուցի, բայց, ամեն դեպքում, ընտանիքին էլ պետք է հասկանալ, այդ մարդը եկել էր փող աշխատելու։ Ես շինկազմակերպությանը կհորդորեմ, կառաջարկեմ փոխհատուցել ընտանիքին»,- եղավ պատասխանը։

Հիշեցնենք, որ այս շենքերի հետ

կապված՝ սա արդեն երկրորդ դեպքն է։ Առաջինը տեղի էր ունեցել 2010 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ էլ աշխատողը երեսպատման աշխատանքներ կատարելիս էր երկրորդ հարկից ընկել ու մահացել։ «Ցավոք, սա երկրորդ դեպքն է, բայց այս կարգի դեպքերը շինարարության մեջ բացառել հնարավոր չէ»,- նկատեց Քարամյանը:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930