Այսօր Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվում է «Fujaira INT Masters Tournament 2012» բաց առաջնությունը: Եզրափակիչ տուրից առաջ հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ութ հնարավորից վաստակել է 5,0 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, 4,0 միավորով 28-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ