Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանը ռումինացիների հետ «ախպերություն» է անում` հանուն գարեջրի գործարանի ՞

Նոյեմբեր 20,2012 23:24

Գյումրիի քույր քաղաք Պիտեշտին

Հոկտեմբերի 29-ին Գյումրու նորընտիր իշխանության և Ռումինիայի Պիտեշտի քաղաքների ղեկավարության միջև  համագործակցության կամ այլ կերպ ասած բարեկամության պայմանագիր է  կնքվել, համաձայն որի վերջիններս հռչակվում են  քույր քաղաքներ:

Նկատի ունենալով  նախորդ փորձը, երբ « քույր քաղաք» հասկացությունը իշխանությունների կողմից  օգտագործվում էր ճամփորդելու , լավ զգալու, կառնավալ գնալու համար (հիշեցնենք, որ  այս տարվա փետրվարին Վարդան Ղուկասյանն իր  9 հոգանոց  պատվիրակությամբ  10 օրով մեկնեց Գյումրու քույր համարվող Բրազիլիայի  Սան-Պաուլո նահանգի  Օզասկո քաղաք, ձեռքի հետ էլ Ռիոյի կառնավալին  մասնակցեց), ազգագրագետ  Արտաշես Բոյաջյանն այսօր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում առաջարկեց. «Միգուցե  բացատրեն , թե ինչո՞ւ հենց Ռումինիայի Պիտեշտի քաղաքն ընտրեցին որպես քույր քաղաք, իհարկե, ես դեմ չեմ համագործակցությանը, բայց պետք է  ճշգրտվի`ո՞րն է  նպատակը . չէ՞  որ փողեր պետք է ծախսվեն , տնտեսապե՞ս է ձեռնտու, թե՞ հայ համայնք է այնտեղ շատ»:

Գյումրեցի մյուս մտավորականներն էլ  ենթադրեցին, որ երևի ծովափնյա  քաղաք է,  Բալասանյանի  թիմը կգնա, կհանգստանա: Իհարկե,  զրույցի մասնակիցներից կային մարդիկ,  ովքեր  այցել էին այս քաղաք, նրանք անմիջապես ուղղեցին, որ  այն  ոչ թե ծովափնյա է, այլ գետափնյա է: Լրագրող Համլետ Մոսինյանն էլ, լսելով քննարկումը, նստած տեղից կատակեց . «Տնաշեններ, էնպես եք չարչարվում,  կարծես դժվար է պատասխանը գտնել, երևի մի էնպիսի քաղաք է, որտեղ գարեջրի գործարան չկա, մեր Սամվել Բալասանյանն էլ որոշել է ախպերություն անել ու իրեն պատկանող Գյումրու գարեջրի գործարանի մի մասնաճյուղ էլ էնտեղ հիմնել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930