«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը վերջերս հաստատել էր առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը:
Ասյսоր Aravot. am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց ՝ նախագահի կին թեկնածուն կարո՞ղ է մրցակցային լինել: «Համարում եմ, որ դա կարող է լավ մշակույթ ձեւավորել մեր ընտրություններում: Բայց ինքնին նախագահական ընտրությունները որեւէ հնարավորություն չեն թողնում անգամ տղամարդ մրցակցային թեկնածուին, էլ ուր մնաց կին մրցակցային թեկնածու ունենալու հարցում: Չեմ ցանկանում թեկնածուի մասին հիմա խոսել, որովհետեւ հենց թեկնածուին դնում ենք առաջին պլան, մոռանում ենք ամեն ինչ, սկսում է անձնապաշտությունը կամ անձնատելությունը: Արդյունքում ստանում ենք դատարկ տաշտակ: Հարկավոր է գաղափարներ , ծրագրեր քաղաքական օրակարգի խնդիրներն առաջ բերել: Ի վերջո, Պողոսը, կլինի, Պետրոսը, Մարտիրոսը թե որեւէ կին, ոչինչ չի փոխվի հասարակության մեջ, եթե չունենանք ծրագրային փոփոխությունների ընկալում»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց կին թեկնածուն մրցակցային կլինի, եթե ներկայացնի մրցակցային գաղափարներ ու ծրագրեր.«Բայց ընդհանրապես այս համակարգում որեւէ էական փոփոխություն չեմ կարող պատկերացնել, իհարկե, չի աշխատի կին թեկնածուի մշակույթը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև