«Փենինսուլա Քաթար» թերթը, անդրադառնալով «Դոհա Տրիբեկա» (DTFF) արաբական ֆիլմի փառատոնին, ներկայացրել է հայազգի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Խարույկ» ֆիլմը:
«Խարույկ»-ը հուզիչ վավերագրական ֆիլմ է, որը նվիրված է ռեժիսորի տատի հիշողություններին, որն ուղեկցվում է նրա տարեց ընկերների հետ զրույցներով, որի միջոցով ռեժիսորը բացահայտում է Հայաստանի պատմությանը վերաբերող նշանակալի փաստեր:
«Ֆիլմը ճանապարհորդություն է դեպի իմ կարոտած տատը ու իմ մանկություն, որը տասնմեկ տարեկանում ես կորցրի` լքելով Հայաստանը: Բայց ֆիլմի աշխատանքների ընթացքում ես նորովի բացահայտեցի իմ երկիրը: Ճանապարհորդությունը սկսվում է տատիս մոտից ու վերջանում ավելի լայն ճանապարհի վրա», – բացատրում է Թամարա Ստեփանյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ