«Ո՞ւր է քրեակատարողական հիմնարկների վարչության պետը, որն անմիջական պատասխանատուն է ՔԿՀ-ում իրավիճակի վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօրվա խորհրդարանական լսումներից հետո իր մտահոգությունը հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ «արդարադատության նախարարությունը քաղաքացիական բնույթի մարմին է, բայց հաշվի առեք, որ քրեակատարողական վարչության պետը մի հզոր պաշտոնյա է, որը վերահսկողություն է իրականացնում եւ կառավարում է ամբողջ համակարգը, եւ ըստ էության, նաեւ վարչական տեսանկյունից, նշանակման պահից սկսած ես երբեւէ չեմ հիշում նրա հետ որեւէ հրապարակային շփում, հարցազրույց թեկուզ կամ այլ բան»:
Մեր հարցին՝ այսինքն, կարծում եք՝ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը վախեցե՞լ է պատգամավորների հարցերից, դրա համար չի՞ եկել, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, բայց այդ պաշտոնյան քաղաքացիական վերահսկողությունից դուրս է: Ո՞ւր է այդ մարդը: Նախարարին ամեն օր էլ տեսնում ենք, հարցնում ենք, բայց ո՞ւր է վարչության պետը, որն ամենօրյա վերահսկողություն է իրականացնում, եւ այդ բոլոր խնդիրների պատասխանը պետք է նա տա: Այդ պատասխանները ես ուզում եմ իրենից լսել, ոչ թե նախարարից, որովհետեւ նախարարի պատասխանները ես անգիր գիտեմ: Ուզում եմ ի՛ր պատասխանը լսեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև