Լոռեցի փաստաբանները խոր ցավ են ապրում վերջերս Լոռու մարզի Շահումյան համայնքի տարածքում գտնվող «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանութան կապակցությամբ:
«Ցավում եմ կատարվածի համար, ցավում եմ եւ սպանվածի եւ այն անձի համար, ով արել է այդ արարքը: Սամվել Շարբաթյանը զրկվեց կյանքից, իսկ այն երիտասարդն էլ, ով խլեց նրա կյանքը, ճակատագրական դրության մեջ է»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Նա կարծում է, որ վրեժխնդրությունը չի եղել սպանության պատճառ, քանի որ բոլոր անձնավորություններն էլ լավ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ:«Ուղղակի գինովցած են եղել»,-ասում է նա:Ինչպես եւ մյուս փաստաբանները, Ռուբեն Հակոբյանը եւս չի ընդունում կատարվածը:
«Իրեն չեմ ճանաչել, մի անգամ եմ մի տեղ հանդիպել շատ կարճ ժամանակով: Ցավում եմ կատարվածի համար: Ընդունելի չէ, որ մարդ է մահացել, սակայն չի բացառվում, որ մեզանից մեկը պաշտպանի սպանողին»,-մեզ հետ զրույցում նշում է Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ