Եթե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոպիտ լեզուն Իսրայելի նկատմամբ իրոք անկեղծ է, ապա նա պետք է դադարեցնի ՆԱՏՕ-ի գործունեությունը Թուրքիայի ռադարային կայանում: Ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (լուսանկարում)` պնդելով, որ այդ հաստատությունը պաշտպանում է Իսրայելին: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
«Եթե Էրդողանը հանուն Գազայի ինչ-որ բան է ուզում անել, նա կարող է դա անել շատ պարզ եղանակով: Եթե նա իրոք դեմ լիներ Իսրայելին, ապա նա կդադարեցներ «Քուրեչիկ» ռադարային կայանի գործունեությունը», – հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Նա պնդել է, որ այդ կայանը ստեղծվել է Իսրայելի անվտանգությունն ապահովելու նպատակներով. «Էրդողան, դուք հորդորում եք Արաբական լիգային և ՄԱԿ-ին, որ գործողություններ ձեռնարկեն Գազայի համար. ինքներդ ձեռնարկեք ու օրինակ ծառայեք աշխարհին», – ասել է Քըլըչդարօղլուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ