«Հոլիվուդ ռիփորթեր» պարբերականն անդրադարձել է հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմին, որը Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի օտարալեզու լավագույն ֆիլմի մրցույթին: Ֆիլմը երկրորդ համաշխարհային պատերազմի սովետական տանկի գերմարդկային հրամանատարի մասին է, որը երդվել է վրեժ լուծել անպարտելի գերմանական տանկից: Ֆիլմը նկարահանվել է Իլյա Բոյաշովի համանուն գրքի հիման վրա:
Նոյեմբերի 18-ին ֆիլմը ցուցադրվել է արաբական «Դոհա Տրիբեկա» ֆիլմի փառատոնին: Շահնազարովի պատկերած տանկը նման է Մոբի Դիկին` որպես առեղծվածային հզորությամբ չարախինդ սպանություններ գործող մեքենա:
Ֆիլմի հիմնական գործողությունները կատարվում են Արևելյան Գերմանիայում` պատերազմի վերջին ամիսներին: Ալեքսեյ Վեռտկովը մարմնավորում է ռուսական տանկիստի դերը, որը հրաշքով փրկվում է գերմանական տանկի հարձակումից` այրելով նրա մարմնի 90 տոկոսը: Չնայած նա չի կարողանում հիշել իր անցյալը, նույնիսկ իր անունը, բայց նա հիշում է գերմանական տանկը, որը քիչ էր մնում սպաներ իրեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ