Մալթացի հրուշակագործ Էնդրյու Ֆարուջիանից պահանջվել է շուրջ 784 ժամ՝ աշխարհի ամենաքաղցր գնացքը ստեղծելու համար: Բրյուսելում ներկայացված համեղ գնացքը պատրաստվել է ամբողջովին շոկոլադից: Գնացքն ունի 34 մետր երկարություն, այն սահմանել է նաև նոր ռեկորդ՝ ճանաչվելով աշխարհի ամենաերկար նմուշը, որն ամբողջությամբ պատրաստված է շոկոլադից։
Ամենազառիթափ «ամերիկյան բլրակները» գտնվում է Ճապոնիայում. ատրակցիոնը կոչվում է Տակաբիշա: «Բլրակներն» ունի մի հատված, որտեղ ազատ անկման անկյունը կազմում է 121 աստիճան:
Հայազգի Լյութեր Ջորջ Սիմջյանը կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի գյուտարարն է, նա ունի ավելի քան 200 գյուտերի արտոնագրեր: 1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ստեղծման գաղափարը: Ի հեճուկս բանկերի նկատմամբ մարդկանց թերահավատության՝ նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր` կատարելագործելով սարքը` հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար: