Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլերի երկխոսությունից անցում՝ իրական երկխոսության

Նոյեմբեր 20,2012 17:11

Այսօր կայացավ ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված «ԵՄ-Հայաստան ինտեգրում. պետական կառույցների համագործակցության ընդհանուր մոտեցման ձեւավորում» թեմայով սեմինարը, որն ուղղված է ՀՀ պետական կառույցների միջեւ ԵՄ հարցերի շուրջ համագործակցության եւ փոխհարաբերությունների ամրապնդմանը: Նպատակը՝ Արեւելյան գործընկերության եւ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ԱԺ-ի, կառավարության, նախագահի աշխատակազմի եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար տրամադրել ուղենիշներ այդ համագործակցության եւ համակարգման գործընթացի հզորացման համար:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ այլք:

Քննարկվեցին ԵՄ անդամ պետությունների լավագույն փորձին համահունչ այս գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման մարտահրավերները եւ առավելությունները, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի մանդատը:

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսն իր խոսքում ասաց. «Պետք է երկխոսություն հաստատել քաղաքացիական հասարակության եւ իշխանության միջեւ՝ ազգային պլատֆորմի ներուժը ամբողջությամբ օգտագործելու համար: Լավ է, որ վերջին տարիներին խուլերի երկխոսությունից անցել եք իրական երկխոսության: Քաղաքացիական հասարակությունը եւ ազգային պլատֆորմը հնարավորություն ունեն մի շարք նպատակներ իրականացնել»:

Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ ակնկալում է, որ կառավարությունը շատ արագ ավարտին կհասցնի այս նախաձեռնությունները: Բացի այդ՝ «Հայաստանը պետք է Եվրամիության լիիրավ անդամ դառնա եւ հնարավորինս ինտեգրվի եվրոպական կառույցներին: Հայաստանը՝ որպես նորանկախ պետություն, ունի մի շարք խնդիրներ եւ Եվրամիության փորձը կարող է օգտակար լինի Հայաստանի համար»,-հավելեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930