Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Կառավարությանը 4,5 տարի էր պետք հասկանալու համար

Նոյեմբեր 20,2012 17:07

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ, 2013-17 թվականների համար կառավարության ներկայացրած հնգամյա ծրագիրը ամբիցիոզ է: «Ծրագրում շատ խնդիրներ կան, ծրագրում խոսք չի գնում, թե վարկային քաղաքականության արդյունքում ինչպիսի արդյունավետությամբ է օգտագործվել, որ վերցրել ենք: Իսկ կառավարությունը վերջին 4,5 տարիներին համարյա կրկնապատկել է պետական պարտքը, եթե վերլուծում ես` ինչի համար է վերցրել վարկերը, համոզված ասում եմ` անգամ մեկ դոլար չի ներդրվել տնտեսության իրական սեկտորը զարգացնելու համար »,- այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության կազմակերպած 2013-17 թվականների կառավարության ներկայացրած հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա, կառավարությունն իբրեւ կառուցվածքային փոփոխություններ կատարելու համար է վերցրել վարկերը, բայց շարքային քաղաքացին տեղյակ չէ այդ վարկերի օգտագործումն ինչ է տվել երկրին, որովհետեւ, ըստ նրա, կառավարությունը երբեւիցե հաշվետվություն չի տալիս. «Կոնկրետ 500 միլիոն ստացանք, որ իբրեւ թե «Նաիրիտը» վերականգնվի, մինչեւ այսօր «Նաիրիտը» նույն վիճակում է: Նույնը այլ ձեռնարկությունների մասին կարող եմ ասել՝ ձեռքից ձեռք են անցնում, ոչ մի բան չի փոխվում: Այնպիսի տպավորություն ունեմ, որ կառավարությանը 4,5 տարի էր պետք, որ հանկարծ հասկանային, թե արդյունաբերական քաղաքականության մեջ փոփոխություն է պետք մտցնել, մասնավորի հետ համաձայնության հարթակ ստեղծել, բիզնես վիճակն էլ կառավարելու համար երկկողմ պարտավորություններ ունենալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930