Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանի սենսացիոն «բացահայտումները»

Նոյեմբեր 20,2012 17:01

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը համաձայն է վարչապետ Տիգրան Սարգսյանի այն մտքին, որ սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ մարդիկ պատրաստ չեն գնալ եւ աշխատել, թեեւ կառավարությունը նրանց առաջարկում է աշխատատեղեր` 90-120 հազար դրամ աշխատավարձով, սակայն այդ մարդիկ նախընտրում են ստանալ շուրջ 30-50 հազար դրամ նպաստ:

Yerkir.amի հետ զրույցում մարզպետը վստահեցրեց, որ նպաստ ստացողների 80 տոկոսն ի վիճակի է աշխատել եւ չի աշխատում, միայն 20 տոկոսն, իրոք, նպաստի կարիք ունի: «Գյուղական համայնքներում էդ նպաստը ժամանակի չարիքն է»,- հայտարարեց նա:

Սուրեն Խաչատրյանը համաձայն է նաեւ վարչապետի այն մտքին, որ հանուն նպաստի` մարդիկ իրենց անասուններն էլ են մորթել:

«Ժամանակին մարդիկ իրենց ունեցած անասունը վաճառում էին, ինչ է նպաստ ստանան: Եվ դա էդ մարդկանց նյութական վիճակը բավականին վատացրեց: Նպաստի առաջին օրվանից մինչեւ հիմա դա այդպես է: Եթե գյուղացին նպաստ չստանա, ստիպված իր հողը կմշակի ու անասնապահության կզբաղվի, որը բավականին եկամտաբեր է: Մեկ գլուխ խոշորը գյուղացուն բերում է տարեկան 1000 դոլարի եկամուտ: Նպաստ ստացող գյուղացին 1-2 անասուն է պահում: Էն ժամանակը, որ գյուղացին ծախսում է մեկ գլուխ խոշորին պահելու համար, կարող է 5 գլուխ անասուն էլ պահել, բայց էդ նպաստը բավականին շատ մարդկանց խանգարում է գյուղական համայքներում»,- հայտարարեց մարզպետը:

Ի պատասխան դիտարկմանը, թե ինչպե՞ս կարելի է հույսը դնել 30 կամ 50 հազար դրամի վրա, ինչպե՞ս կարելի է ընտանիք պահել այդ չնչին գումարով, Սուրեն Խաչատրյանը խոստովանեց, որ այդ գումարով գյուղացին կարողանում է միայն կոմունալ վարձերը տալ: Մարզպետը նաեւ հայտարարեց, որ գյուղերում «ճիշտ քարոզչության, խորհրդատվությունների շնորհիվ» փոփոխություն է նկատվում: «Երիտասարդներն արդեն գյուղական համայնքներում նորմալ կյանքով են ապրում, ֆիրմա մեքենա են քշում, իրենց հագուկապին են հետեւում»,- ասաց նա:

Մարզպետի խոսքերով` Սյունիքում կա 40 հազար վարելահող, մշակվում է միայն կեսը: «Իսկ դա խոսում է այն մասին, որ նպաստ ստացող գյուղացու հեչ պետքը չէ հող մշակել»,- համոզված ասաց նա:

Հարցին, թե մարզպետը կարո՞ղ է նպաստը վերացնելու առաջարկությամբ հանդես գալ, հաշվի առնելով դրա «չարիք լինելը», որպեսզի մարդիկ«աշխատասեր» դառնան, նա պատասխանեց. «Նպաստի պատճառով մի քանի հազար խոշոր սպանդի ենթարկվեց վերջին տարիներին, մարդիկ ծախեցին անասուններին, որ նպաստ ստանան: Չեմ կարող ասել, որ ամբողջությամբ դեմ եմ նպաստին, բայց, այնուամենայնիվ, պետք է ուսումնասիրվի»:

Ի դեպ, դիտարկմանը, թե մարդու ուղեղում չեն տեղավորվում իր ասածները` ինչպես կարելի է նախընտրել 30 հազար դրամանոց նպաստը, այլ ոչ թե 120 հազար դրամանոց աշխատանքը, մարզպետը խորհուրդ տվեց «զոռ տալ ուղեղին, որ հասկանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930