ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 20-ը հռչակել է երեխաների համաշխարհային օր. Մանկական թրաֆիքինգի, սեռական շահագործման դեպքերի ու դրանց դեմ պայքարի, ինչպես նաեւ թրաֆիքինգի օրինագծի վերջին փոփոխությունների մասին, այսօր «Արմատ» ակումբում խոսեցին «Peope in need կամ Մարդը կարիքի մեջ հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի եւ միգրացիոն ծրագրերի» ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը եւ Թրաֆիքինգի զոհերի հոգեբանությունն ուսումնասիրող հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
Բեժանյանի փոխանցմամբ՝ 2008-2011 թվականների ընթացքում Հայաստանում գրանցվել է թրաֆիքինգի բացահայտման 8 դեպք, տուժել է 11 անչափահաս երեխա՝ 6 աղջիկ, որոնցից 4-ը ենթարկվել է սեռական շահագործման, 5 տղա, որոնք բոլորն էլ ունեցել են ծնողներ, ու եղել են հատուկ դպրոցների երեխաներ: Երեխաները թրաֆիքինգի են ենթարկվել հենց Երեւանում, բացառությամբ երկուսի:
Ըստ Մեհրաբյանի՝ թրաֆիքինգի զոհ են դառնում այն մարդիկ ովքեր ի սկզբանե հակվածություն են ունենում թրաֆիքինգի հանդեպ, այսինքն՝ «Սա նշանակում է դժվար իրավիճակներում հենարան գտնելու անկարողությունը, անվստահությունը, ցածր ինքնագնահատականը եւ չքննադատելու, անքննադատ կերպով երեւույթներին մոտենալու հնարավորությունը»:
Կարդացեք նաև
Բանախոսների փոխանցմամբ՝ թրաֆիքինգի զոհ են դառնում նաեւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները, նաեւ նրանք, ովքեր ուսման մեջ ներգրավված չեն եւ այլն:
Անդրադառնալով մանկապիղծ, բարերար Սերոբ Տեր Պողոսյանի դեպքին, որն անչափահաս տղաների հետ երկար ժամանակ սեռական բնույթի գործողություններ էր իրականացրել, ու դատապարտվել ազատազրկման, Բեժանյանը ասաց. «Սա թրաֆիքինգ չէր, սեռական բնույթի բռնի գործողություններ էին, որը Քրեական օրենսգրքի 139 հոդվածին է վերաբերվում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ