«Ընտրական համակարգի արմատական վերափոխման ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքացիներին» Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վաղը, ժամը 14-ին, հրավիրեց ԱԺ շենքի մոտ: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ վաղը, ժամը 12-ին, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Փաթեթի հեղինակը ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունն է, որին միացել են ԲՀԿ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ