Աշխարհում ամենաերկար շոկոլադե գնացքը կայանել է Բրյուսելի երկաթուղային կայարանում եւ միանգամից հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: 34 մետրանոց քաղցր կառույցը ստեղծել է մալթացի հրուշակագործը՝ Բրյուսելում շոկոլադային շաբաթի բացման կապակցությամբ: 34 մետրանոց գնացքը ստեղծելու համար ծախսվել է 1285 կգ բելգիական շոկոլադ եւ 784 ժամ «ոսկերչական» աշխատանք: