Նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք այն մասին, թե կնոջ որ հատկանիշներն են գրավում տղամարդկանց, իսկ այժմ անդրադառնում ենք այն թերություններին, որոնք դուր են գալիս նրանց: Գաղտնիք չէ, որ երբեմն մարդիկ սիրահարվում են միմյանց թերություններին, իսկ սիրահարները նույնիսկ համակերպվում են դրանց հետ: Այս թեմայով հարցում անցկացրինք 20 աղջիկների և 20 տղաների շրջանում: Աղջիկների կողմից ամենաշատ հնչած պատասխանները ներկայացնում ենք այստեղ…
. Շատ տղամարդկանց գրավում է կնոջ բողոքը, նաև մունաթը. չէ՞ որ նրանք սիրում են «կապրիզնի աղջիկներին»:
.Կնոջ անսպառ էներգիան, ով անընդհատ շատախոսում է ՝ նյարդայնանալու աստիճան: Դա ուրախություն է պատճառում տղամարդկանց: Նրանք սկսում են ժպտալ:
.Կանացի խանդը, նաև եսասիրությունը: Տղամարդկանց դուր է գալիս, որ կինը գովում է ինքն իրեն և ցույց տալիս, որ նա իրեն բոլորից և ամեն ինչից առավել է սիրում:
Տղամարդկանց կողմից ամենաշատ հնչած պատասխանները…
.Կնոջ հիմարությունը, երբ նա իրեն հիմարի տեղ է դնում և ցույց տալիս, որ ոչինչ չի հասկանում: Այդպես թողնում է անմեղ երեխայի տպավորություն:
.Կնոջ շփերթությունը, ով չի հասցրել ուղղել իր հագուստը, իսկ երբ դա անում է տղամարդու ներկայությամբ, ավելի գրավիչ է դառնում:
. Մեզ դուր է գալիս նաև կնոջ ինքնավստահությունը և արհամարհանքը, երբ կարծես թե չի նկատում կողքիններին և նույնիսկ պատրաստ է տղամարդու ներկայությամբ հանել կոմետիկան ու թարմացնել շպարը:
Հոգեբան Անի Հովհանիսյանն այս ամենի վերաբերյալ ասում է. «Նախ պետք է հասկանալ, որ երբեմն այս թերությունները տղամարդիկ դիտարկում են որպես կանացի խաղեր կամ առավելություններ: Շատ տղամարդկանց հաճելի է, որ կանայք անզգուշաբար են վարվում իրենց հետ՝ նրանց ներկայությամբ շպարվելով, մի քիչ անհամեստ թեմաներից խոսելով»,-ասում է նա: Հոգեբանի խոսքով ՝ դա կարող է նաև կնոջը սեքսուալություն հաղորդել: Շատ տղամարդկանց դուր են գալիս խանդոտ կանայք (եթե իհարկե այն կոնֆլիկտների ու վեճերի չի հանգեցնում- հոգեբան): «Երբեմն կինը, թաքցնելով խանդը, սկսում է «աշխատել այդ ուղղությամբ»: Նա հետևում է իր արտաքին տեսքին, խնամում է իրեն, ավելի բարյացակամ վերաբերմունք ցույց տալիս ընկերոջ կամ ամուսնու նկատմամբ: Հաճախ տղամարդիկ գլխի են ընկնում, սակայն դա նրանց դուր է գալիս,-ասում է Անի Հովհաննսիյանն ու հավելում,- տղամարդկանց կարող են գրավել նա հիմարիկ կանայք, քանի որ նրանք զգում են իրենց խելացիությունը կամ գերակայությունը վերջիններիս նկատմամբ»:
Նազենի Բաղդասարյան