Այսօր ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորներին համոզելու համար, որ դատապարտյալների աչք, բերան կարելն իր համար սովորական բան չէ, որ ինքը մտահոգ է` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատմեց, որ նույնիսկ դեպք է եղել, երբ ինքը գիշերվա ժամը 1-ին է գնացել քրեակատարողական հիմնարկ` այցելելու դատապարտյալի:
Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ հատուկ դեպք է եղել, որը ստիպել է նախարարին գիշերվա քունը թողնել ու այցելել ՔԿՀ: Նախարարը պատասխանեց. «Չեմ արթնացել քնից: Ինձ համար դա սովորական ժամ է: Ես ժամը 2-ից շուտ չեմ քնում: Հեռախոսն էլ չեմ անջատում: Դա հատուկ դեպք է եղել: Ասել են, որ ինչ-որ մեկը բերանն է կարել, ելել-գնացել եմ այնտեղ, որ տեսնեմ էդ ինչ է: Հետո պարզվում է, որ կարած մնացել է 2.5 րոպե»:
Մեր հարցին` Դուք բոլո՞ր բերան կարածների հետեւի՞ց եք այդպես սրտացավ գնում` նախարարը պատասխանեց կարճ. «Ո’չ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ