Լրահոս
Օրվա լրահոսը

Daily Star. «Լիբանանի ընդդիմությունը ներկա չի լինի Հայաստանի նախագահի ելույթին»

Նոյեմբեր 20,2012 15:40

Լիբանանի ընդդիմությունը կբոյկոտի նոյեմբերի 27-ի խորհրդարանական նիստը, որի ժամանակ ելույթ է ունենալու Հայաստանի նախագահը: Գրում է «Դեյլի սթար» թերթը` հիմնվելով «Մարտ 14» ուժի պատգամավոր Մարվան Համադեհի խոսքերին:

«Մենք չենք մասնակցի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հրավիրած նոյեմբերի 27-ի նիստին», – ասել է Համադեհը «Վոյս օֆ Լեբանոն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Համադեհն ասել է, որ բոյկոտն ուղղված չէ Հայաստանի նախագահի դեմ. «Խորհրդարանական նիստը, որին ներկա է լինելու Հայաստանի նախագահը, ուղղված չէ հայ հյուրի դեմ»:

Հոկտեմբերի 19-ին Լիբանանի հատուկ ծառայություններից մեկի ղեկավար գեներալ Վիսամ ալ-Հասանի սպանությունից հետո «Մարտ 14» ընդդիմադիր ուժը հայտնել է, որ կբոյկոտի կառավարության և խորհրդարանական ցանկացած միջոցառում, որի մեջ իրենք ներգրավված են և կոչ է արել ձևավորել նոր կառավարություն:

Ընդդիմությունը սպանությունների մեջ մեղադրում էր Սիրիային և պատասխանատվությունը դնում էր վարչապետ Նաջիբ Միկատիի վրա:

Համադեհը վերահաստատել է, որ «Մարտ 14»-ը չի մտնի քաղաքական երկխոսության մեջ՝ մինչև կառավարությունը հրաժարական չտա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930