Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահ. ՀԱԿ-ի փոթորիկը օդի մեջ է

Նոյեմբեր 20,2012 15:13

Երեկ ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն ասել էր, թե առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո փոթորիկ կլինի: Այսօր Aravot.am-ը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց տեսնո՞ւմ է հնարավոր փոթորիկը ՀԱԿ առաջնորդի առաջադրման դեպքում. «Տարածված տերմինալոգիա է, թեժ աշունը, թեժ ձմեռը, փոթորիկը, բայց բոլորն էլ տեսել ենք: Այսօր ավելի լավ կլինի ամեն քաղաքական ուժ իր գործն անի ու իր ծրագիրն իրագործի, եթե փոթորիկ կստացվի, ուրեմն կստացվի: Բայց ես փոթորիկի հնարավորությունն էլ չեմ տեսնում , ապագա փոթորիկն էլ չեմ տեսնում, օդի մեջ է»:

 Տիկին Նաղդալյանը չի կարծում, որ ընդդիմադիր ուժերը կհամախմբվեն ինչ-որ գաղափարի կամ անձի շուրջ. «Կողջունեմ, եթե համախմբվեն, որովհետեւ երկրի քաղաքական համակարգի զարգացման տեսակետից գաղափարների շուրջ համախմբվելն ու խոշորանալը կարեւոր է: Կլինի՞ արդյոք այս փուլում նման գործընթաց, չեմ կարողանա պատասխանել, որովհետեւ գոյություն ունեն ե՛ւ գաղափարական ե՛ւ ծրագրային տարբերություններ, անձերի ամբիցիաներ, քաղաքական կենսագրության իմաստով խնդիրներ: Այս գործընթացում եւ կողմ եւ դեմ կողմերը շատ են: Փորձը ցույց է տվել, որ քաղաքական համակարգի կոնսոլիդացման պահերը, իսկ դա պահերով է եղել, չհաշված իշխանական կոալիցիոն գործընթացները , ընդդիմական դաշտում կոնսոլիդացման պահերը եղել են կարճատեւ պահեր եւ ոչ առանձապես արդյունավետ: Որովհետեւ այն առողջ հենքային գաղափարական բազան, լուրջ ժամանակահատվածում, լուրջ քաղաքական միավորում ստեղծելու համար չկա: Առանձին այս կամ այն խնդրի շուրջ համախմբումը հնարավոր է, բայց արդյոք կբերի ստացված արդյունքը , ավելի հավանական է բացասական պատասխանը, քան՝ դրական: Այսպիսի փորձ էլ ենք ունեցել, երբ միավորումը կատարվում է մի հենքի վրա՝ ընդդեմ գործող իշխանության, այս միացումը արդյունք չի տվել: Կոնսոլիդացիայի համար կարեւոր է հանուն գաղափարը, որովհետեւ ընդդեմ գաղափարը չկայանալու հեռանկար ունի, իսկ կայանալու դեպքում էլ՝ չաշխատելու հեռանկար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930