«Գեդլինգ» զբոսաշրջային պարբերականն անդրադառնալով Բարաք Օբամայի Մյանմա կատարած այցին, որն ԱՄՆ պատմության մեջ նախագահի մակարդակով այդ երկիր առաջին այցելությունն էր` գրում է, որ 190 երկրից միայն 113-ում են ԱՄՆ նախագահները ոտք դրել` հիմնվելով ԱՄՆ պետդեպի պատմության վարչությանը:
Պարբերականը նշելով, թե որ երկրներ ԱՄՆ ոչ մի նախագահ չի այցելել (Մոնակո, Ալժիր, Նեպալ, Աֆրիկյան մի շարք պետություններ և այլն), Հայաստանի մասին գրում է` Հայաստանը մի երկիր է, որն արժանի է այցելության ցանկացած չափորոշիչներով: Սահմանամերձ Թուրքիային՝ արևմուտքից, Ադրբեջանին` արևելքից, Վրաստանին` հյուսիսից և Իրանին` հարավից, կարծես թե ռազմավարական դիրք ունի Հայաստանը ԱՄՆ-ի համար:
Մինչդեռ, գրում է պարբերականը, ԱՄՆ նախագահ Օբաման առաջին նախագահն է, որ այցելել է Մյանմա, բայց նա առաջին Օբաման չէ: Նախագահի պապը` Հուսեյն Օնյանգո Օբաման, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիտանական բանակում խոհարար էր, որոնց ռազմակայանը տեղակայված էր այն ժամանակ Բիրմա կոչվող պետությունում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ