Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գինեկոլոգ. «Տեղական արտադրության սերմնահեղուկից լավը չկա»

Նոյեմբեր 20,2012 14:57

Հայաստանում յուրաքանչյուր 7-րդ ամուսնական զույգի մոտ անպտղության խնդիր կա, եւ զույգերի 70%-ը, որոնց ցուցված է արտամարմնային բեղմնավորումն, ուղղակի ի վիճակի չեն ֆինանսական ծախսերը հոգալ: Այսօր «Ելակետ» ակումբում ասաց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ,գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը: Նրա խոսքերով` «Սրանից մեծ խնդիր մեր բժշկության մեջ ես չեմ տեսնում: Արհեստական բեղմնավորումների գինը բարձր է, բնակչության համար անհասանելի»:

Արհեստական բեղմնավորման արժեքն այսօր 3.500-5000 դոլար է եւ հենց ֆինանսական պատճառներով ընտանիքները չեն կարողանում դիմել արհեստական բեղմնավորման եւ երեխա ունենալ: Ըստ պարոն Համբարձումյանի, լինում են դեպքեր, երբ զույգը, եթե նույնիսկ հայթայթում է անհրաժեշտ գումարը եւ արտամարմնային բողմնավորում է կատարվում, արդյունքը չի լինում, եւ կարիք է լինում կրկնակի, նույնիսկ եթե հայթայթում է գումարը, պատահում է արդյունք չի լինում եւ անհրաժեշտ է լինում կրկնակի բեղմնավորման. «Սա արդեն ծանր սթրեսի մեջ է գցում զույգերին, հոգեբանական ծանր ապրումներ են ունենում, նույնիսկ զույգերը բաժանվում են»:

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի փոխնախագահ, գինեկոլոգ Կարինե Փոխունցն էլ ասաց, որ ասոցիացիայի հաշվարկներով տարեկան 9000 զույգ կարիք ունեն արտամարմնային բեղմնավորման:

Բժիշկներն առաջարկում են, որպեսզի որոշակի ֆինանսական աջակցություն լինի պետության կողմից, այն ընտանիքներին, որոնք կարիք ունեն արհեստական բեղմնավորման, սա նաեւ կարող է ժողովրդագրական խնդիրները լուծել եւ որոշակիորեն խթանել ծնելիությունը:

Պարոն Համբարձումյանի խոսքերով, ամբողջ աշխարհում ապահովագրվում է անպտղությունը, իսկ մեր ապահովագրական ընկերությունները, եթե անպտղության կենտրոնից զույգ են ուղարկում, ասենք` կույրաղիքի վիրահատության համար, ապահովագրական ընկերությունները մերժում են, կասկածելով` որ դա անպտղության համար է արվում:

Aravot.am-ի այն հարցին, արդյոք հայ կանայք եւ ընտանիքները դիմում են սերմնահեղուկի դոնորների միջոցով հղիանալու տարբերակին, եւ, քանի որ ԱԺ պատգամավորներից մեկը ահազանգել էր, որ Հայաստան սերմնահեղուկ է ներկրվում, մերոնք օգտվո՞ւմ են ներկրված սերմնահեղուկից, պարոն Համբարձումյանն ասաց. «Ինչո՞ւ օգտվեն ներկրվածից, մեր տեղական պրոդուկցիայից լավը չկա»: Իսկ սերմնահեղուկի դոնորներից օգտվում են հիմնականում միայնակ 35-40 տարեկան կանայք, որոնք, ինչպես բժիշկն ասաց` գիտեն, որ այլեւս ընտանիք չեն կազմելու, բայց ուզում են երեխա ունենալ. «Շատ ժամանակ միայնակ մայրն ասում է` ինձ պետք է երեխա, միայն թե ապահովեք, որ հիվանդություններ չլինեն` գենետիկ, հոգեկան եւ այլն, լինի գեղեցկադեմ, պահանջներ են դնում կենտրոնի առջեւ, մենք էլ պարտավոր ենք ապահովել»:

«Որոշ կանանց մոտ էլ հոգեբանական արգելք կա, երբ առաջարկում են դոնորական սերմնահեղուկով բեղմնավորում կատարել»,-ասաց գինեկոլոգ Կարինե Փոխունցը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930