Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտյալը մատը կտրել է, որովհետեւ ուզեցել է խոսել իր 7-ամյա դստեր հետ»

Նոյեմբեր 20,2012 14:37

ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ կան բաներ, որոնք ֆինանսներ չեն պահանջում եւ կարելի է անել քրեակատարողական հիմնարկներում: Օրինակ, վերցնել շորը, թրջել այն եւ սրբել պատուհանները, որից հետո ավելի շատ լույս կմտնի խուց: Կամ օդափոխել սենյակները, որից շատ հիվանդություններ կարող են կանխվել: Նա հիշեցրեց Չերչիլի խոսքերը, որ բանտերը հասարակության հայելին են:

Լրագրող Արման Սուլեյմանյանն ի գիտություն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, որը փորձում էր համոզել, որ դատապարտյալները ինքնախեղվում են՝ պահանջելով ազատել իրենց, տանել այլ քրեակատարողական հիմնարկ եւ այլն, իր ելույթում բարձրաձայնեց, թե Կարեն Թառոյանն ինչու է կտրել իր երկու մատները: Առաջին մատը կտրել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում. «Նա ուզեցել է խոսել իր 7-ամյա դստեր հետ եւ չի հասկացել ինչու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը կարողանում է բջջային ունենալ եւ ում հետ ուզում է՝ խոսել, իսկ ինքն իր աղջկա հետ չի կարողանում խոսել: Մի մատն էլ կտրել է Նուբարաշենում: Ինչքան ես իմացել եմ՝ հիմա բժշկական օգնություն չի ցուցաբերվում, թարախակալվում են մատները»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ իրենց այցելության ժամանակ նրա մատները թարախակալված չեն եղել, արդեն բուժօգնություն տրամադրվել է:

Արման Սուլեյմանյանը նշեց, որ Կարենին պատիժ կրելու համար մնացած է եղել 1 տարի, 7 տարի արդեն կրել է. «Հայկ Գալստյանին անձամբ խնդրել եմ, որ աչքերը չկարի, ասում ա՝ «ախպեր ջան, ես նամակ եմ գրել նախագահին, որը ինձ թույլատրել է «Հրազդան» քրեակատարողականից տեղափոխվել Նուբարաշեն, քանի որ երկու ծնող ունեմ, երկուսն էլ հաշմանդամ են: Հիմա էս երկրում նախագա՞հն է հարց որոշողը, թե՞ քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան, որն անընդհատ խոչընդոտում է: Նրան էլ 6 ամիս է մնացել, որ ազատության մեջ գտնվի: Ես վստահ եմ, որ արդեն մարդկանց հասցրել են գագաթնակետին ու չնայած նրան, որ շատ փոքրիկ ժամկետ է մնացել նրանց պատիժ կրելու, նրանք դիմում են այդ քայլին: Խնդրում եմ էլ չշահարկել այս հարցերը, որ նրանք նարկամաններ են, նարկոտիկի համար են անում եւ այլն: Քանի դեռ դուք պահում եք համակարգը փակ, մենք միայն ընտանիքի անդամների միջոցով ենք կարողանում ինֆորմացիա ստանալ՝ մնալու է վիճակը նույնը»:

Արման Սուլեյմանյանն առաջարկեց լրագրողների խումբ կազմել եւ թույլ տալ, որ նրանք վերահսկեն, այցելեն, եթե սխալ կլինի, նարկոման կլինեն՝ կասեն նարկոման են, եթե խնդիր կլինի՝ խնդիրը վեր կհանեն: Դրանք առանձին ճակատագրեր են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930