Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը տեղեկություններ ունի կալանավորներին ընտրություններում օգտագործելու մտադրության մասին

Նոյեմբեր 20,2012 14:28

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների մասին խորհրդարանական լսումների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ասաց, որ իրենք օպերատիվ տեղեկություններ ունեն, որ վաղաժամկետ ազատման ենթակա դատապարտյալներին չեն ազատում, պահում են. «Ես առաջարկում եմ լուրջ վերահսկողություն սահմանել: Մոնիտորինգ անցկացնել: Ըստ մեր այցելությունների, մարդկանց պահում են հարմար առիթի, լուրջ վերահսկողություն պետք է սահմանել այս խնդրի շուրջ, որ կալանավորները չօգտագործվեն նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ: Մենք հանդիպեցինք մարդկանց, որ 5-6 անգամ դիմել են՝ մերժվել են»:

Պաշտպանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի. «Այստեղ մեխանիզմը լավ չեմ պատկերացնում, որպեսզի հասկանանք, ոնց ենք այդ մոնիտորինգն իրականացնելու : Եթե նույնիսկ հրաման կա որեւէ մեկին ազատելու, հանձնաժողովը միջգերատեսչական է, փակ գաղտնի քվեարկությամբ են դա անում: Թե ինչպիսի զանգեր են ստանում, կաշառք, զանգ…մեխանիզմ դրա վերահսկման չկա: Մենք կարող ենք միայն չոր թվերը դնել ուսումնասիրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930