Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր. Ուսանողները քաղաքացիական հասարակություն ձեւավորելու առավել մեծ ներուժ ունեն

Նոյեմբեր 20,2012 14:16

Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանդիսասրահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կազմակերպած 6-րդ Ընդհանուր ժողովի լիագումար նիստը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ խրախուսում է ակտիվ եւ գիտակից ուսանողություն ունենալու հանգամանքը. «Համալսարանը Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի հետ հայմատեղ  կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք ամենաբարձր մակարդակով են անցել: Այն հանգամանքը, որ ասոցիացիան համախմբում է  ուսանողության 70 տոկոսին, մեզ ուրախացնում է: Ասոցիացիան առավել քան երբեւէ ուշադրություն է դարձնում բարձրագույն կրթության համակարգում ուսանողության ներգրավման խնդրին. այդ համակարգում ուսանողը պետք է լինի ոչ թե դիտորդ, այլ գործի կրող եւ շահառու»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը փաստեց, որ ընդհանուր ժողովն առիթ է երիտասարդության առջեւ ծառացած խնդիրները քննարկելու համար. «Հաճախ այդ խնդիրները քննարկում են ոչ ֆորմալ մակարդակով այն պարագայում, երբ  չափազանց լուրջ են:  Կցանկանայի, որ խնդիրները քննարկվեին լուրջ մակարդակում եւ ցույց տրվեին ելքերը: Բացի այդ, անհրաժեշտ է քննարկել Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամակցման խնդիրը Եվրոպական ուսանողական ասոցիացիային: Դա մեծ հնարավորություններ կընձեռի, հատկապես` կրթությունը Եվրոպայում շարունակելու գործում»: Սիմոնյանի խոսքով. «Հասարակությունը պետք է գա այն գիտակցման, որ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային անդամակցելը բխում է բոլոր ուսանողական կառույցների շահերից»:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը փաստեց, որ լավ ուսանող լինելը հատկապես կարեւոր է  երկրի ապագա քաղաքացի լինելու տեսանկյունից. «Նորանկախ պետության կայացման ճանապարհին յուրաքանչյուր գրաճանաչ մարդ կարող է ներկայացնել պետության ձեւավորման իր որոշումները եւ հասկանա, որ պետք է այն հասարակության անդամը դառնա, որի մասին երազում է: Ուսանողությունը առավել մեծ ներուժ ունի քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930