«Բարսելոնի» կիսապաշտպան Խավի Էռնանդեսը հրաժարվել է Մախաչկալայի «Անժի» տեղեփոխվելու առաջարկից: Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբը նրան մտադիր էր հրապուրել տարեկան 21 միլիոն եվրո աշխատավարձով: Սակայն ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ իր հարազատ ակումբից: Ավելին, նա հիմա բանակցություններ է վարում կատալոնյան ակումբի հետ՝ պայմանագիրը երկարացնելու շուրջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ