Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Japan Times. «Հրանտ Պողոսյան. Հայերը Ճապոնիան պատկերացնում են որպես կարատեի երկիր»

Նոյեմբեր 20,2012 14:05

Հրանտ Պողոսյանի համար մեծ անակնկալ չէր, երբ Հայաստանի իշխանությունից ստացավ Ճապոնիայում իր երկրի դեսպանը լինելու առաջարկը: Գրում է «Ջափան թայմս» թերթը:

Շուրջ 20 տարի է, ինչ 59-ամյա Պողոսյանն ապրում և աշխատում է Ճապոնիայում, սակայն բոլորովին այլ բնագավառում, Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում մաթեմատիկա և համակարգչային գիտություն է դասավանդում:

Հայաստանը Ճապոնիայում դեսպանատուն է բացել երկու տարի առաջ, բայց սկզբնական շրջանում դեսպան չկար: Պողոսյանը` Ճապոնիայում ապրող 30 հայերից մեկը, սկզբում Հայաստանի արտգործ նախարարությանը ծառայել է որպես Ճապոնիայի գործերով խորհրդատու: Հետագայում` որպես դեսպանատան խորհրդատու, իսկ մայիսին դարձել է առաջին դեսպանը:

«Կարծում եմ ինձ են ընտրել, քանի որ ես մեծ փորձ ունեմ Ճապոնիայում: Ինձ համար դա մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն Հայաստանի ու Ճապոնիայի միջև կամուրջի դերը ստանձնելու գործում», – ասել է Պողոսյանն ու ավելացրել, որ հույս ունի իր երկրին ներկայացնել Ճապոնիայի ժողովրդին, – «Հայերը, ինչպես շատերն աշխարհում, Ճապոնիայի վերաբերյալ որպես կարատեի, սումոյի, բոնսայի և էլեկտրոնիկայի երկրի կարծրատիպային պատկերացումներ ունեն»:

Նա նաև ասել է, որ Ճապոնիայում անորոշ պատկերացում ունեն Հայաստանի վերաբերյալ և մտածում են նրա մասին՝ որպես հեռավոր մի երկիր. «Մինչև մարդիկ ավելի շատ բան չիմանան երկրի մասին, բարդ է ակնկալել լայնածավալ համագործակցություն երկու երկրների միջև»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930