Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ բանտերում «պիրսինգի» սիրահարների ու կարուձեւի մասնագետների մասին

Նոյեմբեր 20,2012 13:53

PanArmenian Photo

«Ասել, որ մարդը գնացել է ինքնախեղման՝ դրդապատճառներ պետք է նա ունենա, իսկ այդ դրդապատճառներից ոչ մեկը չվերլուծվեց: Ի՞նչը հանգեցրեց նրանց, որ այդ մարդը պիրսինգի սիրահար է կամ կարուձեւի մասնագետ է դարձել: Նախարարն էլ է ասում, որ մարդը 13-14 անգամ ինքն իր բերանը կարել է: 13-14 անգամ իր բերանը կարող մարդը ինչ-որ հոգեկան խանգարում պետք է ունենա: Չի կարող մարդը ինքն իր բերանը կարել, ուրեմն ինչ-որ մի լուրջ պրոբլեմ ունի, մի հատ տարեք ստուգեք»,- այսօր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գնահատականին՝ դատապարտյալների ինքնախոշտանգման դեպքերի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց: Նրա դիտարկմամբ՝ ցանկացած բերանը կարած մարդու հոգեվիճակը պետք է ստուգվի. «Այո, ցանկացած մարդ կարող է իրեն ոչ ադեկվատ պահել: Պետք է հասկանալ, էդ ի՞նչ եղավ, որ մարդը նորմալ եկավ բանտ, բայց հետո խանգարվեց: Այսինքն՝ պրոցեսը չի ուսումնասիրվում, վրայից անցնում են, ասում ու անցնում: Այդպես չի կարող շարունակվել»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տարբերակված մոտեցում պետք է լինի դատապարտյալների միջեւ, նրանց միջեւ, ովքեր ընդամենը հանցագործության մասնակից են եղել եւ նրա, ով մարդասպան է:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքը տիրապետում է այն խնդիրներին, որոնք ունեն դատապարտյալները՝ անարդարությունների հետ կապված եւ պատրաստ է փաթեթ պատրաստել, տեղեկատվությունը տրամադրել քաղաքական ուժերին, նրանք թող անեն քաղաքական հայտարարություններ. «Մենք խնդիր ունենք, որ ապացուցված մեր գործերը գոնե ստանան լուրջ իրավական գնահատական»:

Հռիփսիմ ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930