Մայքլ Ֆելպսը եւ Մելիսա Ֆրանկլինն արժանացել են «Ոսկե միավոր» մրցանակին, որն ամեն տարի շնորհվում է Միացյալ նահանգների լավագույն տղամարդ եւ կին լողորդներին: Չորրորդ անգամ այդ մրցանակին արժանացող Ֆելպսը Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճել է 6 մեդալ, որոնցից 4-ը՝ ոսկե, իսկ 17-ամյա Ֆրանկլինը՝ ոչ միայն նվաճել է 4 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ, այլեւ 4×100 մետր համալիր լողում ազգային հավաքականի իր թիմակիցների հետ համաշխարհային ռեկորդ է սահմանել:
ԱՄՆ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը շնորհվել է «Տոտենհեմի» հարձակվող, Քլինթ Դեմփսիին, որն այս մրցաշրջանում իր ակումբի կազմում խաղադաշտ մտել է ինն անգամ եւ խփել 2 գոլ: Իսկ ազգային հավաքականի համազգեստով անցկացրած 91 հանդիպումներում 29-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել 30 անգամ: