Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ տնտեսական կապերը կդադարեն ճնշման գործիք լինել հայ-ռուսական հարաբերություններում

Նոյեմբեր 20,2012 13:25

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՌԴ Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը

– Նոյեմբերի 12-13-ին Երեւանում տեղի ունեցան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին մասնակցեցին ՌԴ-ի ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿ կուսակցության, Ուկրաինայի կՈՐՑՌÿ ՐպչՌՏվՏՉ կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական ծցՐ ԿՑՈվ կուսակցության, Բելառուսի խորհրդարանի, ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչները: Երեւանյան հանդիպման արդյունքում ստորագրվեց Եվրասիական միջկուսակցական համագործակցության մասին հուշագիր: Պարոն Կռիլով, տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվայից զգալի ճնշումներ կան ՀՀ իշխանությունների նկատմամբ, որպեսզի վերջիններս կողմնորոշվեն Եվրասիական միության հարցում։ Որքա՞ն լուրջ կարելի է վերաբերվել Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին:

– Մոսկվայի քաղաքականությունը այդպես կոշտ ձեւով չէի կապի պետական եւ քաղաքական կուսակցությունների գործունեության հետ։ Անշուշտ, պետության ազդեցությունը նշյալ ոլորտում մեծ է։ Դա պայմանավորված է հետխորհրդային մեր պետությունների զարգացման ներկա առանձնահատուկ փուլով, իսկ այդ առանձնահատկությունները հայտնի են։ Բայց դա չի նշանակում, որ կուսակցական բոլոր շփումներն ու կապերը իրականացվում են վերեւների հրահանգով։ Ներկա պահին հետխորհրդային տարածքում ձեւավորվում է միջկուսակցական կապերի համակարգ: Մեր հասարակությունների համար, որոնք ապրել են միակուսակցական պայմաններում, դա նորություն է եւ, անկասկած, բավական օգտակար է։

Միջկուսակցական փոխհամագործակցության առաջին օրինակներից մեկը հայկական ամենահին կուսակցության՝ Դաշնակցության եւ դարեսկզբին ստեղծված հտՐՈՉպՊսՌՉՈÿ ՀՏրրՌÿ-ի միջեւ կապերի հաստատումն էր։ Նրանց փոխհամագործակցության համար հիմք հանդիսացան սոցիալիստական գաղափարները, ընդ որում՝ Դաշնակցությունը նպաստեց իր ռուս գործընկերոջը «Սոցինտերնի» անդամակցությանը։ Այդպես համագործակցում են նաեւ մյուս կուսակցությունները, այդ թվում եւ իշխանական կուսակցությունները. դա նորմալ երեւույթ է բազմակուսակցական համակարգերի համար։ Սրա հետեւում տեսնել Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշման գործիք՝ մեծ չափազանցություն է։

– «Հայաստանի վարչապետը մեկ անգամ եւս ընդգծել է, որ մի կողմից՝ հետաքրքրված են ԱՊՀ-ի հետ հարաբերությունները ինտենսիվացնելով՝ հիմք ընդունելով ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի պայմանագիրը, իսկ մյուս կողմից՝ ԵՄ երկրների հետ առեւտրատնտեսական եւ քաղաքական հարաբերությունների խորացմամբ՝ Ասոցացման պայմանագրի ընդունմամբ։ Իրարամերժ է եւ անհնար մի կողմից, օրինակ, ԵՄ-ի հետ ազատ առեւտրի եւ խորը ու համապարփակ գոտու համաձայնագրին միանալը, մյուս կողմից, միաժամանակ նաեւ, Եվրասիական միության մաս կազմելը կամ Մաքսային միությանը միանալը». նման հայտարարություն էր արել Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը մայիսի 30-ին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում: Դուք համաձա՞յն չեք նման տեսակետի հետ։

– Գերմանիայի դեսպանը նախեւառաջ պարտավոր է ներկայացնել Գերմանիայի շահերը, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի: Բնական է, որ նա մաքսիմալ հետաքրքրություն է ցուցաբերել Գերմանիայի եւ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հարցում։ Իրականում Արեւմուտքի հետ հարաբերությունների զարգացումը ամենեւին էլ չի բացառում Արեւելքի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Նման հարցադրումը անհնար է ցանկացած եվրոպական պետության համար, եւ տարօրինակ կլիներ Հայաստանից եւ ժամանակակից աշխարհի ցանկացած երկրից նման բան պահանջելը, բնական է, եթե այդ պետությունների ինքնիշխանությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ճանաչվում է գործընկերների կողմից։ Ցավոք, ժամանակակից աշխարհի առաջնահերթություններն այնպիսին են, որ հզոր պետությունները հաճախ հնարավորություն են ունենում թույլ պետություններին պարտադրել իրենց կամքը, ընդ որում՝ նույնիսկ ներքին քաղաքականության հարցերում՝ ռազմական միջամտությամբ, ինչը հակասում է միջազգային հիմնարար փաստաթղթերին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը։

– Պարոն Կռիլով, այնուամենայնիվ՝ Եվրասիական միությունը ի՞նչ կարող է առաջարկել անդամակցող երկրներին՝ տնտեսական առումով, թե՞ այն կդառնա քաղաքական առումով ճնշման մի նոր լծակ:

– Բնական է, որ տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապակցված են։ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ ռազմական համագործակցության մակարդակը բարձր է, եւ այն կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ նման համագործակցությունը փոխշահավետ կլինի։ Իսկ եթե այն դադարի այդպիսին լինել մեր երկրներից որեւէ մեկի համար, ապա տնտեսական կապերը քաղաքական ճնշման դերում որպես գործիք էլ չեն օգնի:

– Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նոյեմբերի 11-ին «Ռեգնում» գործակալության հետ զրույցում խոսելով ՀՀ բազմավեկտոր քաղաքականության՝ ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՊՀ-ի հետ համագործակցության, ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին՝ նշել է. «Դուք ինքներդ պատասխանեք՝ կուզեք ի՞մ երկրի հետ գործ ունենալ, թե՞ ինչ-որ միջինասիական երկրի: Մի կողմից՝ ԵՄ-ին ինտեգրվելը ես հասկանում եմ: Եվ եթե ես ճիշտ եմ հասկանում նախագահի եւ վարչապետի խոսքերը, ապա դա է երկրի արտաքին քաղաքականության բռնած ուղին: Իսկ ի՞նչ ունենք մյուս կողմում. Եվրասիական միություն: Կա՞ այդպիսի կազմակերպություն: Ի՞նչ է Եվրասիական միությունը: Երբ լինի այդպիսի կազմակերպություն, այդ ժամանակ էլ կխոսենք, թե ինչերի միջեւ է պետք ընտրություն կատարել: Նայեք՝ դուք ունեք տուն, ընտանիք, հարեւաններ, ամուսին, սիրեկան կամ ընկեր ու դուք բոլորին գիտեք: Ու կա ապագայում ինչ-որ բան: Ընտրել ինչերի՞ միջեւ: Ընտրությունը պետք է իրական լինի: Եվրասիական միություն գոյություն էլ չունի»: Իսկապես, պարոն Կռիլով, ինչերի՞ միջեւ է ընտրությունը լինելու, ընդհանրապես նման զուգահեռները ընդունելի՞ են:

– Մինչեւ վերջերս ԵՄ-ն խաղաղության օազիս էր եւ մեր մոլորակի բարգավաճումը: Միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում ամեն ինչ արագ փոխվում է, եւ ԵՄ-ում ընդլայնվող խնդիրը առավել ակնառու է դառնում: Կլուծվի՞ այդ խնդիրը եւ ինչպե՞ս, դրանից կախված կլինի ԵՄ-ի ապագան եւ նրա հետագա քաղաքականությունը։

Առայժմ ԵՄ-ն ինտեգրացիոն միություն է, որում տենդենց կա առավելապես կենտրոնացման, եւ հակառակ տենդենցը կա՝ «բրյուսելյան բյուրոկրատիայի» դերի սահմանափակումը: Իրավիճակը բարդանում է ԵՄ-ի համար նոր խնդիրներով՝ էթնիկ եւ կրոնական խայտաբղետության աճով, տեղի քաղաքական իսլամի եվրոպական կողմնակիցների մեծ ակտիվությամբ, այդ թվում՝ համաշխարհային խալիֆաթի ստեղծման նպատակ հետապնդողներով։

Եվրոպայում տեղի է ունենում մուսուլմանական բնակչության արագ աճ եւ «ծերացող եվրոպացիների» քանակի կրճատում, որոնք Եվրոպայի համար քրիստոնեական արժեքների ավանդական կրողներն են եղել, որոնց նախնիները հարյուրամյակների ընթացքում եվրոպական քաղաքակրթություն են հաստատել: Ինչի կհասնի Եվրոպան այս ֆոնին՝ ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում, կերեւա առաջիկա տասնամյակներում: Ակնհայտ է, որ այդ տասնամյակները Եվրոպայի համար ճակատագրական եւ բավական դժվարին են լինելու:

Սա խոշոր հաշվով վերաբերում է նաեւ Եվրասիական միությանը, որը իրենից ներկայացնում է նույնպիսի ինտեգրացիոն միություն՝ անորոշ պատմական հեռանկարներով, ինչպիսին ներկայացնում է ԵՄ-ն։ Եթե այս երկու ինտեգրացիոն միավորումներին հաջողվի կարգավորել ընդհանուր խնդիրների նկատմամբ ազդեցությունը, դա օգուտ կբերի բոլորին։ Սակայն առայժմ հին ֆոբիաների եւ կոնֆրոնտացիոն հոգեբանության ազդեցությունը շարունակում է մնալ չափազանց ուժեղ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930