Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը բուժման կարիք ունի

Նոյեմբեր 20,2012 13:00

Հանձնուքում «սիգարետ» թխվածքի միջից հայտնաբերվել է «բուպրենոֆին» տեսակի թմրամիջոց

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 29-ամյա կալանավոր Արթուր Սմբատյանի մայրը՝ Ռոզա Սարդարյանն օրեր առաջ դիմել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

8 տարվա ազատազրկման դատապարտված նրա որդին,կալանավոր Ա.Սմբատյանը 2008թ-ից գրանցված է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» նարկոլոգիական կլինիկայում: Ստացել է հոգեմետ դեղեր օրենքով սահմանված կարգով:

Կալանավորի, որը ներկայումս գտվում է ՔԿՀ բուժստացիոնար թիվ 2 խցում, հանձնուքում «սիգարետ» թխվածքի միջից հայտնաբերվել է «բուպրենոֆին» տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, եւ կալանավորը ենթարկվել է քրեական պատասխանատվության: Նրա դատավճիռն այս պահին բողոքարկման փուլում է:

Հոգեկան հիվանդության պատճառով Արթուրը 6 ամիս ծառայելուց հետո ազատվել էր բանակից:

Նա 4 անգամ հասցրել է դատապարտվել եւ ունի թմրադեղերից կախվածություն:

Ըստ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի հանձնաժողովային եզրկացության, հիվանդ դատապարտյալի մոտ առկա է «հոգեկան եւ ֆիզիկական կախյալություն, զրկանքային համախտանիշ, որը տեւում է 15-20 օր: Ակտիվ փսիխոսիմպտոմատիկայից առկա է հիվանդագին հակումը դեպի թմրանյութերը»: Հանձնաժողովը հանգել էր նրան, որ դատապարտյալը հարկադիր բուժման կարիք ունի:

Կալանավորը տառապում է վիրուսային «Հեպատիտ C»-ով, Բոտկինի հիվանդությամբ: Նրա մոտ ըստ բժշկական տեղեկանքի, առկա է խրոնիկակական բրոնխիտ, «հաճախակի կրկնվող իրավիճակային ռեակցիաներ», ձեռքերի վրա կան բազմաթիվ վնասվածքներ, որոնք կալանավորն հասցրել է ինքն իրեն: Նրա զարկերակային ճնշումը 140/90մմ.սս, անոթազարկը՝ 85 զր:

Հիվանդ կալանավորին չեն ընդգրկել ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Օփիոիդային թմրամոլության մեթադոնային բուժման կլինիկային ուղեցույցով» սահմանված բուժման մեջ: Մինչդեռ նման հիվանդություններով տառապող կալանավորը կարիք ունի ըստ էության այլընտրանաքային եւ մարդասիրական համարվող բուժման:

Արդարադատության նախարարից պատասխան դեռ չի ստացվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930