Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խոհարարի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացավ

Նոյեմբեր 20,2012 12:52

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի խոհարարի՝ 30-ամյա Նիկոլայ Նատալինի կողմից փողոցը անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին վրաերթի ենթարկելու փաստով:

Ինչպես ավելի վաղ վրաերթի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Ն. Նատալինը, վարելով «Նիսսան» մակնիշի 03 T 011 AM համարանիշի ավտոմեքենան, վրաերթի էր ենթարկել հետիոտնին, որին տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: ՃՏՀ քննության բաժինը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փակուղու բնակչուհի, 65-ամյա Մարիետա Գրիգորյանն էր: Նա աշխատում էր «Ռենկո» ՓԲԸ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930