Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանի հարցազրույցից:
– Լևոն Տեր–Պետրոսյանի առաջադրումը հավանակա՞ն է։
– Կարծում եմ՝ նախագահ դառնալու նրա շանսերը քիչ են։ Բացի այդ, որպես քաղաքական գործիչ, որ պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրվելու, նա չափազանց անտարբեր է ու պասիվ։
Կարդացեք նաև
– Այնուամենայնիվ, ՀԱԿ-ում կարծում են, որ հենց նա կարող է համախմբող թեկնածու լինել։
– ՀԱԿ-ը կարող է այդպես կարծել, բայց այդ կարծիքին պիտի լինեն մնացած քաղաքական ուժերը, ինչը, նրանց հայտարարություններից կամ լռությունից դատելով, այդպես չէ։
– ԲՀԿ–ի այլընտրանքությունը մինչև տարեվերջ կավարտվի՞։
– Այսպես թե այնպես, իրադարձությունները պահանջելու են որոշակիություն։ Այդ բոլոր քննարկումները, հայտարարությունները, կարծում եմ, ընդամենը նպատակ ունեն ինտրիգը շարունակելու, և ոչինչ՝ գործնական, առավել ևս՝ քաղաքական։
– Ինտրիգ՝ հանուն ինտրիգի՞: Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական հենք ունի այդ ինտրիգը։
– Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական։ Ի վերջո, կան շատ կոնկրետ ակնկալիքներ, և քանի որ ԲՀԿ-ն քաղաքական ուժ է, որն իր թիկունքում ունի հասարակության որոշակի հատված, այդ ակնկալիքները նորմալ են։
Անահիտ Ադամյան
«Իրատես de facto»