Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը՝ բանտերում ինքնախեղման մասին. «Այն ես չեմ հորինել եւ այսօրվա իշխանությունների արդյունք չեն»

Նոյեմբեր 20,2012 12:25

Այսօր Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության նախար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով ինքնախեղմանը նշեց, որ մեր հանրությունն անտեղյակ է ոչ միայն բանտային կյանքից, այլ նաեւ այն ամենին, ինչ կատարվում է աշխարհի տարբեր բանտերում: Ըստ նրա, ինքնախեղումները դարերով են եկել. «Այն ես չեմ հորինել եւ այսօրվա իշխանությունների արդյունք չեն: Հասկանում եմ այդ ակտիվությունը, բայց ինչ որ ասելու եմ՝ կարող եմ դադար տալ կամ կրկնել մի քանի անգամ: Անգամ համացանցում կարող եք գտնել, թե երբ են սկսվել ինքնախեղումները եւ դրանց պատճառները որոնք են: Սիրողական մակարդակներում ես կառանձնացնեմ դրանցից հետեւյալները՝ ուշադրություն հրավիրել իրենց վրա, հասնել իրենց համար ցանկալի դատավճռի, պարտադրել բանտային ադմինիստրացիային, որ իրեն տրամադրի արտոնություններ, հանդիպում ես դեպքեր, որ պատժից ուզում են խուսափել, ի վերջո դա արտահայտման ձեւ է՝ որպես դատավճռից դժգոհություն: Սրանք ենք հիմնական պատճառները ինքնախեղման: Երբ որ խոսում են, որ յուրաքանչյուր դեպք պետք է ուսումնասիրվի, ես կարող եմ տրամադրել միայն 2012-ին յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվե՞լ է, թե՞ ոչ»:

Նախարարը նաեւ նշեց, որ վերջին 3-4 տարվա ընթացքում որեւէ սպանության դեպք քրեակատարողական հիմնարկում չի եղել: Այս տարի բանտախցերի զննության ժամանակ արդեն բռնագրավել են 2607 կտրող-ծակող գործիք. «Ես չէի ցանկանա նաեւ կոնկրետ մարդկանց նշել, բայց երբ ասում են՝ ես ասեցի ինձ տեղափոխեք այս քրեակատարողական հիմնարկ, երբ հստակ ինֆորմացիա կա ինչի համար է նա ուզում կոնկրետ այդ հիմնարկ գնալ՝ որեւէ մեկը չի աջակցելու նրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930