Հանրապետական պատգամավոր Դավթյանը հայտարարել է, թե եթե ՀՀԿ–ն սեփական թեկնածուն չունենար, առաջիկա նախագահական ընտրություններում գուցեեւ պաշտպաներ Անուշ Սեդրակյանի թեկնածությունը։
«ՉԻ» – Արտակ Դավթյանի այսօրինակ ջենտլմենությունն, իհարկե, հուզիչ է, բայց առավել հուզիչ է այն միամտությունը, որով սույն պարոնը լրջորեն հավատում է, թե ՀՀԿ-ն կարող է ինքնուրույն որոշել՝ ում սատարի, ում՝ ոչ։ Նա երեւի մինչեւ հիմա չի հասկացել, որ ներքաղաքական գործընթացներում ՀՀԿ-ն ավելի շատ անշարժ գույքի դեր է կատարում՝ ով վերցնում է իշխանությունը, նրա տրամադրության տակ էլ հայտնվում է ՀՀԿ-ն՝ սեփականության իրավունքով։ Այդ «անշարժ գույքը» 1996-ին պատկանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո Վազգեն Սարգսյանին, հետո՝ Ռոբերտ ֊Քոչարյանին, իսկ հիմա պատկանում է Սերժ Սարգսյանին։ Այնպես որ՝ ՀՀԿ-ն չի կարող «սեփական թեկնածուն» չունենալ։ Սեփականատիրոջ փոփոխության դեպքում ՀՀԿ-ին պարզապես տեղյակ կպահեն, թե ով է նոր «սեփական թեկնածուն»։
«Չորրորդ ինքնիշխանություն»