Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանատան աշխատակիցը վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի անցնող հետիոտնին

Նոյեմբեր 20,2012 12:17

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սունդուկյանի թատրոնի դիմաց, «Նիսան» մակնիշի 03 Т 011 AM համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մեծահասակ կին է եղել, որին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վարորդը՝ 30 ամյա Նիկոլայ Նատալինը, փախուստի չի դիմել: Վերջինս ՀՀ ում ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոի խոհարարն է:

Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանման տարածք: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունն ու բնակության վայրը:

Հետիոտնը փողոցն անցնելուց է եղել անթույլատրելի հատվածով, իսկ հարվածի արդյունքում նրա կոշիկները շպրտվել են:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930