Եվրոպայի օլիմպիական կոմիտեն անվտանգության հետ կապված խնդիրների վատթարացման պատճառով իր ամենամյա կոնֆերասը Իսրայելից տեղփոխել է Իտալիա: Այն պետք է կայանար Էյլաթ քաղաքում՝ հրթիռակոծումների գոտուց հեռու: Սակայն պատվիրակների մեծ մասը հրաժարվել է մեկնել Իսրայել: NRG-ն նշում է, որ ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, որը նույնպես պետք մասնակցեր կոնֆերանսին, չի հաջողվել ԵՕԿ-ի ղեկավարության համոզել՝ ետ կանգնել որոշումից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ