Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քվոտայի մասին են խոսում՝ վիրավորվեք

Նոյեմբեր 20,2012 12:02

«Լիբերալ ճակատ» ազատդեմոկրատները նախագահական ընտրություններում կին թեկնածուի առաջադրման հարց են քննարկում: Երբ այդպիսի տարակուսելի եւ կասկածելի միտք ես լսում` մի քանի հարց միանգամից է ծագում: Եթե այդ կուսակցությունը ազատ է, դեմոկրատ, լիբերալ է, շատ ազատ է, այսինքն` մարդու ազատության, իրավահավասարության եւ ժողովրդավարության սկզբունքների է դավանում, որոնք բացառում են խտրականություն` ըստ սեռի կամ հասարակության շերտի եւ այլ պատկանելության, ապա արդեն իսկ վերը նշված մեն-մի միտքը մի քանի հարց միանգամից է առաջացնում. արդյո՞ք ԱԴ-ն այնքան ազատ, այնքան դեմոկրատ եւ մարդու իրավունքների իրական պաշտպան է: Այդ դեպքում ինչու է նախ սեռային պատկանելությունից խոսում, եւ ոչ ասենք այն բանից, որ այդ կուսակցության գաղափարական, խելացի ու պատրաստված անդամի է ուզում առաջադրել: Ինչու է նախ կին լինելու կռվանն ուզում օգտագործել, չէ՞ որ կին, ինչպես, ի դեպ, տղամարդ լինելը պետք է ստորադաս լինի բազմաթիվ ավելի առաջնային հատկանիշների, որոնք անհրաժեշտ են մարդուն` նախագահի թեկնածու առաջադրվելիս: Եթե այդքան ազատ, դեմոկրատ ու իրավահավասարության կողմնակից կուսակցություն է, ինչո՞ւ է հիշել կոմունիստների քվոտայական մտածողությունը: Թե այնքան էլ ազատ, դեմոկրատ ու իրավահավասար չէ, այլ` դրանց ցուցափեղկը միայն, որը կերտողները որպես ցուցափեղկի բաղկացուցիչ հիմա էլ կին են ուզում տեսնել որպես նախագահի թեկնածու` բոլոր տեսակի պտուղներից ներկայացված լինի ընտրողի սեղանին, շատ լինի, քիչ չլինի…

Ճիշտն ասած` ոչինչ չունենք Անուշ Սեդրակյանի դեմ, որը տղամարդկանց ուզած խմբում կարող է աչքի ընկնել իր պրագմատիզմով եւ կրթվածության մակարդակով, բայց երբ ինչ-որ քաղաքական ուժ քննարկում է ոչ թե սոսկ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը ու խոսում այդ թեկնածությանն ու առհասարակ Հայաստանում նախագահի թեկնածուին ներկայացվելիք ամենաբարձր պահանջների մասին, այլ խոսում այն մասին, թե այդ մշակույթը պետք է ներմուծել` կին թեկնածու առաջադրելու, Հայաստանի սովորական քաղաքացին սկսում է մտածել, որ մարդիկ նախագահ են ուզում առաջ մղել ոչ թե իր խնդիրները լուծելու կամ երկրի առջեւ դրված մարտահրավերները դիմագրավելու համար, այլ ինչ-որ քեռիների ցանկությամբ կին թեկնածու առաջադրելու մշակույթ սերմանելու, ու հանգում են եզրակացության, որ այս երկրում, իրավ, ինչ-որ բան այն չէ:

Ընդհանրապես, սիրելի կանայք, քաղաքագետ լինեք, թե պաշտոնյա, երբ ձեզ հիշում են բացառապես քվոտայի խնդիր առաջանալու կամ մշակույթ ներմուծելու առիթով, ուրեմն վիրավորվեք այդպիսի մտայնությունից, քանի որ թերագնահատվում են ձեր իրական արժանիքները, ինտելեկտն ու կարողությունները: Աշխարհ

 

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930