Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Ես երբեք այդ կնոջ աչքերը չեմ մոռանա»

Նոյեմբեր 20,2012 11:49

Այսօր ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները խորհրդարանական լսումներ էին հրավիրել՝ «Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ խնդիրներ շատ են եղել, որոնք աստիճանաբար լուծվել են. «Ունեինք 300-ից ավելի տուբերկուլյոզով հիվանդներ եւ չունեինք շենք: Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք ունակ են այս խնդիրները լուծելու եւ կոնստրուկտիվ առաջարկներ ներկայացնելու»:

Նախարարը նաեւ վստահեցրեց, որ ազատազրկման վայրում գտնվող մարդկանց մեջ պետք է տեսնել, որ նրանց կարող ենք հնարավորություն տալ վերադառնալ լիարժեք կյանքին. «Եթե 0.1 տոկոս հնարավորություն կա մարդուն վերադարձնել լիարժեք կյանք, ապա դա ամբողջ քրեակատարողական հիմնարկի խնդիրն է: Մարդու համար գլխավոր պատիժն ազատազրկումն է հենց, վերջինս այլ պատիժների չպետք է արժանանա: Սա է եղել իմ մոտեցումը՝ առաջին օրվանից, որը պետք է շարունակենք: Ես երբեք չեմ մոռանա, միշտ իմ աչքի առաջ են աչքերը այն կնոջ, որն ամեն առավոտ գալիս էր արդարադատության նախարարություն եւ ինձ խնդրում էր, որ համաներումով ազատ չարձակվի այն բժիշկը, որի սխալ վիրահատության պատճառով մահացել էր իր աղջիկը եւ չծնված թոռնուհին:

Ես երբեք այդ աչքերը չեմ մոռանա»:

Նախարարն ասաց, որ տասնյակ նման նամակներ կան նախարարությունում, բայց, այնուամենայնիվ, կալանավորվածներին պետք է հնարավորություն տալ՝ լիարժեք կյանք վերադառնալու:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930