Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը եւ FIFPro-ն հրապարակել են հինգ լավագույն դարպասապահների անունները, որոնք հավակնում են տեղ զբաղեցնել 2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականում: Նրանք են. Ջանլուիջի Բուֆֆոնը (Իտալիա, «Յուվենտուս»), Պետեր Չեխը (Չեխիա, «Չելսի»), Ջո Հարթը (Անգլիա, «Մանչեթեր Սիթի»), Մանուել Նոյերը (Գերմանիա, «Բավարիա») եւ Իկեր Կասիլիասը (Իսպանիա, «Ռեալ» Մադրիդ): Կասիլիասը վերջին չորս տարիների աշխարհի լավագույն դարպասապահն է:
Բացի դարպասապահներից, աշխարհի խորհրդանշական հավաքականի համար դեռ պետք է ընտրվեն չորսական պաշտպան եւ կիսապաշտպան եւ երկու հարձակվող: Խորհրդանշական հավաքականի վերջնական կազմը հրապարակվելու է 2013 թվականի հունվարին՝ Ցյուրիխում կայանալիք արարողության ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ