Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Եկել է Սամվել Բալասանյանի՝ պարտքը փոխհատուցելու ժամանակը»

Նոյեմբեր 20,2012 11:44

Երեկ Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ պաշտպանելու է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանի թեկնածությունը: Հետաքրքիր է, որ Ս. Բալասանյանի թափուր թողած այդ մանդատի համար պայքարելու են ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանը և ՀԱԿ տարածքային կառույցի ղեկավարը: Ու չնայած ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարում են ռեժիմի դեմ պայքարում համագործակցության մասին, սակայն արի ու տես, որ ԲՀԿ-ական քաղաքապետը պաշտպանում է ոչ թե ՀԱԿ-ի, այլ ՀՀԿ-ի թեկնածուին:

Ի՞նչ են այս մասին մտածում ՀԱԿ-ում: Aravot.am-ը այս հարցի կապակցությամբ ստացավ ՀԱԿ անդամների մեկնաբանությունները: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեր զրույցում նկատեց. «Սամվել Բալասանյանն ավելի շատ առաջադրված էր ՀՀԿ-ի կողմից, քան ԲՀԿ-ի: Ու այդ հայտարարության մեջ զարմանալի ոչինչ չկար: Սամվել Բալասանյանի հայտարարությունը դեռ չի նշանակում, որ տեղի կառույցը աջակցելու է ՀՀԿ-ի թեկնածուին»:

ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի ձևակերպմամբ. «Եկել է Սամվել Բալասանյանի՝ պարտքը փոխհատուցելու ժամանակը»: Այնուհետև Զ. Թադոսյանը մեկնաբանեց. «Սամվել Բալասանյանը ստացավ ՀՀԿ-ի դաբրոն ու պարտք էր մնում: Եկել է ժամանակը պարտքը փոխհատուցելու»:

Մեր այն հարցին, թե Ս. Բալասանյանի այս որոշումը բացասաբար չի՞ ազդի ՀԱԿ-ԲՀԿ հետագա համագործակցության վրա, տիկին Թադևոսյանն այսպես պատասխանեց. «Համագործակցությունը միասնական թեկնածուով ռեժիմի դեմ պաքարելն է, կամ միասնական դաշտում պայքարելը: ԲՀԿ-ն պատասխանատվություն ունի ժողովրդի առաջ, ում խոստումներ է տալիս այն մասին, որ այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է երկրում, պետք է փոխվի: Այդ խոստումը պիտի կատարել: Եթե չկատարի, ուրեմն պատասխանատվություն ունի այն ընտրողների առաջ, ովքեր ԲՀԿ-ին ձայն տվեցին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930