Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու է ՀՀԿ-ն մերժում քաղաքական մյուս ուժերի առաջարկը

Նոյեմբեր 20,2012 11:39

ՀՅԴ-ի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին հարցրինք, թե իր կարծիքով՝ ինչու է ՀՀԿ-ն մերժում քաղաքական մյուս ուժերի առաջարկը, նա պատասխանեց. «Շատ պարզ պատճառով, անգամ եթե վերջին ընտրության արդյունքները նկատի ունենանք, ապա բոլորի համար պարզ կլինի, որ եթե համամասնական ընտրակարգով են խորհրդարանական ընտրությունները տեղի ունենում, ապա խորհրդարանում իշխող քաղաքական ուժը կունենար այլ քվոտա, եւ ուժերի հարաբերակցությունն էապես կփոխվեր։ Ակնհայտ է, որ մեծամասնական ընտրակարգը մշտապես Հայաստանում ծառայել է իշխող ուժին, որովհետեւ ընտրությունների ժամանակ, դժբախտաբար, պետք է արձանագրել, որ պայքարը ընթանում է ոչ թե քաղաքական ուժերի միջեւ, այլ, ըստ էության, տեղի է ունենում ոչ թե քաղաքական պայքար, այլ տեղի է ունենում քաղաքական ընդդիմադիր ուժերի պայքար՝ իշխող պետական ապարատի դեմ, որը մարմնավորում է իշխող կուսակցությունը»։

Հարցին՝ մոտավորապես ինչ համամասնության մասին կարող էր այդ դեպքում խոսք լինել, Համբարձումյանը պատասխանեց. «Թվաբանությունը շատ պարզ է. անգամ արձանագրված արդյունքների պարագայում համամասնական ընտրակարգում այսօր իշխող քաղաքական ուժերը, խոսքս վերաբերում է ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, լավագույն դեպքում կունենային 48-49 տոկոս՝ միասին։ Եթե հիշում եք, ՀՀԿ-ն համամասնականով հավաքել է 43 տոկոս, ՕԵԿ-ը՝ 5 տոկոս, դա միասին 48 տոկոս է լինում։ Իսկ 48 տոկոսը, բնականաբար, 50 գումարած 1 չէ»։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930