Հատվածներ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հարցազրույցից:
– ՀԱԿ–ն իր քաղաքական օրակարգում համատեղ զանգվածային միջոցառումներ անցկացնելու կետ է ընդգրկել, գուցե քաղաքական ուժերը վերջնատարբերակում հենց այդ կետի շո՞ւրջ համաձայնության գան։
– Ոչ, որովհետեւ քաղաքական օրակարգն ի սկզբանե նպատակաուղղված է ընտրությունների մասնակցությանը եւ հաղթելուն, ապա եթե այսպես շարունակվի, այս ամենը ընդամենը հանգեցնելու է միասնական շտաբի նման ինչ-որ բանի։ Խորհրդարանական ընտրություններին էլ կային զանգվածային միջոցառումներ, բայց հետո զանգվածային որեւէ միջոցառում դուք տեսա՞ք։ Այսինքն՝ դա պլանավորված չէր քաղաքական ուժերի մեջ, ես տեսնում եմ, որ այդ պլանավորման գործընթացն իշխանության կողմից շարունակական է, ես չեմ ասում դա ճիշտ է, մասնակից են մյուս ուժերը, ճիշտ հասկացեք, ես ասում եմ՝ իշխանությունը նույն տրամաբանությամբ շարունակում է նույն գործելակերպը, էլի ուզում է պլանավորել, էլի ուզում է գտնել մեկին, որին կհաղթի, բայց որը ժողովրդին փողոց դուրս չի բերի, որ
Կարդացեք նաև
շարժում չլինի։
– Ի վերջո, ինչի՞ կհանգեցնեն այս գործընթացները։
– Ես կարող եմ իմ տեսակետն ասել, բայց բնավ չեմ ուզում որեւէ մեկին ոչ լավ, ոչ վատ խաղի մեջ քաշեմ, իշխանությունն այսպիսով պարզապես փորձում է գտնել մեկին, որին հաղթի, եւ այդ հաղթվողը լինի հանգիստ, ինչպես խորհրդարանական ընտրություններին՝ ստանա բավականաչափ ձայներ, բայց հանգիստ պրոցեսն առաջ տանի, հետագայում ինչ-որ մտքեր ունենալով… Սա իշխանության ծրագիրն է։ Ընդդիմությունը, ի դեմս մյուս ուժերի՝ ավելի ոչ արմատական, ուզում է ավելի շատ ուժեր ներգրավել՝ երեւալու համար, որ իրենք բավականաչափ ուժ են ներկայացնում։ Երկու ուժերն էլ շարժվում են ու բավականաչափ ակտիվ։ Եթե այսպես գնա ամեն ինչ, ֆորս մաժորներ չծագեն, այլ մտքեր չծագեն խորհրդարանական ընդդիմության հետ՝ ավելի ռադիկալ գործողությունների մասին, իմ տպավորությամբ իշխանությունը կվերարտադրվի այս պարագայում, բայց, իհարկե, շատ ավելի ծանր կացության մեջ կհայտնվի շատ հարցերում, քան հիմա։
– Այսինքն՝ բոլոր ուժերը կնպաստեն իշխանության վերարտադրմանը, նշանակում է բոլորը գործարքի մե՞ջ են վերջինի հետ։
– Ես նման բան չասացի։
– Բայց Ձեր ասածի մեջ նման բան կա՝ հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի խորհրդարանական ընդդիմությունը նպաստի իշխանության հանգիստ վերարտադրմանը։
– Ես ասում եմ՝ եթե այսպես գնա եւ նույնիսկ եթե հաջողվի ունենալ միասնական թեկնածու, ամենաուժեղ ֆինանսավորմամբ, բայց ռեալությունը խորհրդարանական ընտրություններից հետո… դուք փոփոխություն նկատե՞լ եք, որեւէ բա՞ն է փոխվել՝ փող բաժանելու, ընտրություններ կեղծելու տեսանկյունից։ Եթե այդ թեկնածուն հեղափոխական օրակարգ չի ընդունելու՝ որ եթե կեղծվեն ընտրությունները, ապա կդիմեն հասարակությանը, զանգվածային ճնշումներին, ուրեմն իշխանությունը վերարտադրվելու է։
– Գուցե ծրագրվում է նաեւ հետընտրական փուլում ազգային համաձայնության կառավարությո՞ւն ստեղծել, ինչի մասին խոսվում է:
– Այո, իհարկե, չի բացառվում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»