Լրահոս
Օրվա լրահոսը

Սամբոյի պատանեկան հուշամրցաշար

Նոյեմբեր 20,2012 10:31

2012թ. նոյեմբերի 18-ին Երևանի «Աշխատանք» ընկերության մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը՝ մասնակցությամբ ՀՀ Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ ավելի քան 250 պատանի մարզիկ-մարզուհիների:

Արդեն 14-րդ անգամ անցկացվող մրցաշարի նպատակն է սամբո մարզաձևի հանրահռչակումը, պատանի մարզիկների ուժերի փորձարկումը, ծանոթությունը՝ պաշտոնական մրցումների ընթացակարգին ու մրցավարների նոր սերնդի փորձի ձեռքբերումը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի աջակցությամբ` Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կողմից անցկացվող այս, նաև տարվա ընթացքում արդեն կայացած մի շարք այլ մրցումների /«Նելսոն Ստեփանյանի, Գառնիկ Հովհաննիսյանի միջազգային հուշամրցաշարեր, «Պատանի սամբիստ» միջազգային մրցաշարի հանրապետական փուլ, դպրոցի բաց առաջնություն և այլն/  արդյունքում է պահվում մարզաձևի բարձր հեղինակությունն ու ապահովվում մեր մարզիկների՝ միջազգային մրցասպարեզներում արձանագրվող հաջողությունները:

Հիշեցնենք, որ հայ սամբիստները Մրցաշրջան 2012-ի ընթացքում՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ու Սամբոյի աշխարհի գավաթի փուլերում նվաճել են 2 թիմային գավաթ և 37 մեդալ, որից 16-ը` Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներինն է:

Ամենից կարևորն, իհարկե, մարզաձևի անընդհատ աճող մասսայականությունն է: Համեմատության համար նշենք, որ անցած տարվա` Ալիխանյանի մրցաշարին մասնակցել էր 125 մարզիկ, այս տարի՝ 286:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930