Նոյեմբերի 20-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ-ում (Ալագյազ գյուղի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ-318» մակնիշի 24 OL 742 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել պատին: Պատահարի հետևանքով վարորդ՝ 1989 թ. ծնված Ամատունի Արղուշյանը, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Հասմիկ Նարիմանյանը և 1989 թ. ծնված Մկրտիչ Սարգսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` Ա. Արղությանի առողջական վիճակը բավարար է, իսկ Հ. Նարիմանյանի և Մ. Սարգսյանինը` ծանր:
Կարդացեք նաև
ԱԻՆ