Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ամենաթողություն չէ՞, երբ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները ԱԺ-ի մոտ կայանում են իրենց մեքենաները, որոնց դիմապակու վրայից բացակայում են ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները: Նրանք շատ լավ գիտեն, որ Ազգային ժողովի մոտ բազմաթիվ լրագրողներ կան եւ ուշադրության կենտրոնում են, բայց միեւնույն է՝ չեն փակցնում այդ կտրոնները: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ, տեխզննման կտրոնը պետք չի, որ փակցնեն, միայն ԱՊՊԱ-ի կտրոնն է պետք: Հենց դուք հեռուստատեսությամբ, մամուլով ցույց եք տալիս՝ պատժվում են: Ես չեմ կարծում, որ ամենաթողության մասին է խոսքը: Ով էլ գալիս կանգնում է՝ անմիջապես հաջորդ օրը տույժ-տուգանքը լինում է»:
Նշենք, որ այն վարորդները, որոնք կհետեւեն Գալուստ Սահակյանի խորհրդին՝ կտուգանվեն 50 հազար դրամով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ