Միացյալ Արաբական Էմիրությունների Ֆուջեյրա քաղաքում ընթացող շախմատի միջազգային բաց մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը հանդիպեցին միմյանց հետ եւ 31-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի: Մեր երկու շախմատիստներն էլ 4,0-ական միավոր են գրանցել իրենց հաշվարկում: Զավենն ընթանում է 19 -րդ Տիգրանը՝ 23-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ