Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Ասել Ծառուկյանին ֆեոդալ՝ հնարավոր չի, բայց օլիգարխ միանշանակ կարող ենք համարել»

Նոյեմբեր 19,2012 22:58

Համաձա՞յն եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետի հետ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ֆեոդալներ են եւ այդ ընտրակարգը նպաստում է ընտրատարածքների ֆեոդալականացման գործընթացին: Aravot.am-ի այս հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մեծամասնական ընտրակարգը եղել է նաեւ իր ժամանակ, եւ եթե հնարավոր էր դա ընկալել իբրեւ ֆեոդալական համակարգ, ուրեմն հնարավոր էր վերացնել նաեւ այդ ժամանակ: Ֆեոդալները սկսել են ձեւավորվել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ»:

Մենք խնդրեցինք անուններ տալ, թե ով էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա ֆեոդալներից՝ նա պատասխանեց. «Ամբողջ օլիգարխիկ համակարգը, բոլորի անունները վերցրած՝ դրանք ամեն մեկը մի ռեգիոնի կամ մի մոնոպոլիայի ֆեոդալներ են»:

Մենք ճշտեցինք՝ Գագիկ Ծառուկյանին, օրինակ, ֆեոդալ համարո՞ւմ եք՝ Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, ես համարում եմ ֆեոդալ բոլոր այն մարդկանց, ովքեր հավակնում են մոնոպոլիստական տնտեսավարման: Ես նրանց համարում եմ որոշակի առումով ֆեոդալական տիպով տնտեսվարողներ: Ասել Գագիկ Ծառուկյանին ֆեոդալ՝ բառիս լայն իմաստով հնարավոր չի, 21-րդ դարն է ի վերջո, բայց օլիգարխ՝ այո, միանշանակ կարող ենք համարել: Ընդ որում, օլիգարխը եթե հաշվետու է պետական մեխանիզմներին եւ հարկային վարույթին՝ ինչու չէ՝ թող լինի օլիգարխ»:

Թե որտեղ են ֆեոդալներն ավելի շատ՝ ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում, ըստ Անուշ Սեդրակյանի՝ իր համար բոլորովին մեկ է. «Եթե ինչ-որ մեկը հարկային դաշտի թափանցիկությանը ենթակա չէ, ուրեմն այդ հարցը պետք է քննարկման դնել: Թե չէ իբրեւ ազատական կարող եմ ասել, որ չկա ավելի մեծ ներդրում պետության համար, քան ազնիվ աշխատանքով հարստացող մարդը»:

Օրերս «Մարտի 1-ի» պատասխանատուների հետ կապված որոշ քաղաքական ուժերի նախկին դիրքորոշումները «փափկել» են: Մենք հետաքրքրվեցինք, թե «Ազատ դեմոկրատները» ում է համարում դրա մեղավոր: Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ «Բոլորին էլ մեղավոր եմ համարում: Եթե սկսենք քննարկել, թե ով է ավելի շատ մեղավոր, կարծում եմ, նախեւառաջ մեր հանրությունը այս պարագայում 2 ասպեկտով է մեղավոր, որ մենք մինչեւ վերջ չենք պահանջում թափանցիկություն, պետք է հետեւողական լինել, մինչեւ վերջ, եւ երկրորդը՝ չի կարելի դրա վրա առեւտուր անել: Նման բոլոր տարբերակների զարգացման մեջ ես տեսնում եմ որոշակի քաղաքական առեւտուր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930