Լրահոս
Օրվա լրահոսը

Դե Վաալը չի տեսնում Իվանիշվիլիի «հայկական տարբերակը»

Նոյեմբեր 19,2012 22:02

«Քարնեգի» հիմնադրամի Հարավային Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքով, Հայաստանում չկա Բիձինա Իվանիշվիլիի մակարդակի գործիչ: 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դե Վաալը համոզմունք հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահը Հայաստանում կվերընտրվի. – «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից ունի: Ես չեմ տեսնում պարոն Իվանիշվիլիի հայկական տարբերակը: Գագիկ Ծառուկյանը նույն մակարդակի վրա չէ, ինչ Իվանիշվիլին էր ընտրություններից առաջ»:

Փորձագետի կարծիքով, Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, կփորձի քայլեր ձեռնարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը, սակայն, շատ բարդ փուլում է», – ասաց նա` շարունակելով. – «Չեմ կարծում, որ մոտ ապագայում երկու նախագահները իրական առաջընթաց գրանցեն համակամարտության լուծման հարցում: Խնդիրն արտաքին քաղաքականությանն է վերաբերում, բայցեւ մեծ ազդեցություն ունի ներքաղաքական միջավայրի վրա»:

Անդրադառնալով Վրաստանում կայացած ընտրություններին` նա ասաց, թե դրանք «արմատապես տարբերվում են տարածաշրջանի մյուս ընտրություններից». – «Վստահաբար պետք է ասեմ, որ Վրաստանի ընտրությունները շատ լավ ընթացան: Վստահ եմ նաեւ, որ նախագահ Սաակաշվիլին եւ իր կուսակցությունը մտադրություն չունեին պարտվելու: Սա «ակամա» ժողովրդավարություն է, բայց, այդուհանդերձ, ժողովրդավարություն է: Իշխանության փոփոխություն տեղի ունեցավ: Շատ դժվար գործընթաց էր, քանի որ այդ երկու կուսակցությունները փորձում էին վերացնել մեկը մյուսին, իսկ հիմա ստիպված են հանդուրժել միմյանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930